Նեյրոնային ցանցը կօգնի ծխելը թողնելու հարցում

18:51   18 Նոյեմբեր 2018    125

Գիտնականները մտադիր են ծխելու դեմ պայքարել արհեստական բանականության օգնությամբ, որը մարդուն արհեստավարժ մասնագետից վատ չի օգնի:

Philips Research Lab Rus-ի աշխատակիցները գտնում են, որ բժշկական խորհրդատվությունը վնասակար սովորությունը թողնելու հարցում առավել արդյունավետ միջոցն է, սակայն թանկ լինելու պատճառով ոչ բոլորը կարող են դա իրենց թույլ տալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ իսկ պատճառով փորձագետները ցանկանում են բժշկական խորհրդատվությունը փոխարինել հատուկ գործակալի հետ, որը կտեղադրվի ծխելու դեմ պայքարող մարդու սմարթֆոնում և կընտրի ճիշտ աջակցող ռազմավարություն՝ ելնելով նրա ձայնի հնչերանգից:

Փորձագետները համոզված են, որ ապագայում այս մեթոդը կարող է օգտագործվել նաև ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ կախվածություն ունեցող մարդկանց օգնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   Philips-Research-Lab-Ru  


Վերնագիրի այլ պիտակները