Սիրիայի կառավարական բանակը կորուստներ է կրել Լաթաքիայում

19:33   18 Նոյեմբեր 2018    179

Սիրիայի Լաթաքիա նահանգի Սաֆսար բնակավայրի գնդակոծման հետևանքով կառավարական բանակի 18 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Корреспондент-ին, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:

Հաղորդվում է, որ չնայած հրադադարի սահմանված ռեժիմին Իդլիբի դեէսկալացիոն գոտում գործող անօրինական զինված խմբավորումները շարունակում են խախտել այն:

Մեկ օրում 3 գնդակոծություն է իրականացվել Հալեպում և երկու գնդակոծություն Համայում, ինչպես նաև Լաթաքիայի Սաֆսար բնակավայրի ուղղությամբ:

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնն անօրինական զինված խմբավորումների հրամանատարներին կոչ է արել հրաժարվել սադրանքներից և բռնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   Լաթաքիա  


Վերնագիրի այլ պիտակները