Բելգիայում կստեղծվի կանանց հատուկ նշանակության ջոկատ

20:08   18 Նոյեմբեր 2018    189

Մեկ տարուց բելգիական բանակը կանանց հատուկ նշանակության ջոկատ կունենա:

Հրամանատարության այս որոշման ընդունման մասին հաղորդել է RTBF հեռուստաալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բելգիայում համընդհանուր զինվորական ծառայություն չկա 1992 թ.-ից, իսկ կանայք առաջին անգամ զինվորական ծառայության են անցել 1975թ.-ից:

Բելգիական 27 000-ոց բանակի 7.8 %-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են, իսկ բարձրագույն սպայական կազմում կանանց տոկոսն ավելի բարձր է՝ 13.9:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա   Բանակ  


Վերնագիրի այլ պիտակները