Hyundai Santa Fe-ի երկարությունը հասցրել են հինգ մետրի

20:14   18 Նոյեմբեր 2018    204

Hyundai Santa Fe երրորդ սերնդի կրոսովերը երկու տարբերակով է թողարկվել՝ բազային եւ երկարացված՝ Grand Santa Fe-անվանումով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ երկար տարբերակը ստեղծել են հատուկ Չինաստանի համար, եւ այնտեղ միայն դա կվաճառվի։

Նոր Hyundai Santa Fe-ի չինական շնորհանդեսը կայացել է Գուանչժոուի ավտոսրահում։ Առջեւից այն նույնն է, ինչ իր նախորդները։ Բոլոր տարբերությունները միջին մասում են։ Անվային բազան մեծացել է 100 մմ-ով, իսկ ընդհանուր երկարությունը՝ 160 մմ-ով։

Կրոսովերը «ձգել են»՝ համարյա հասցնելով հինգ մետրի․ բամպերների հեռավորությունը 4930 մմ է։ Հետեւի մասի ձեւավորումը բոլորովին այլ է։ Երրորդ շարքի ուղեւորների համար հրաժարվել են գոտկային մասից՝ մեծացրել են հետեւի ապակիները՝ ավելացնելով զանգվածեղ խրոմե շրջանակներ։

Համացանցում «չինացին» համարյա ամբողջովին նման է ավտոմեքենայի կարճ տեսակին, բայց սրահում էլ առանձնահատկություններ կան։ Գլխավորը «ավտոմատ» վարելու համար կոճակով հեռակառավարման վահանակն է։

Սակայն սրահում ամենահետաքրքիրը վարորդի նույնականացումն է։ Միայն մատնահետքի օգնությամբ կարելի է բացել դուռը եւ գործի գցել շարժիչը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Hyundai   Santa-Fe  


Վերնագիրի այլ պիտակները