Բրիտանիան պատրաստվում է զորքեր մտցնել

20:26   18 Նոյեմբեր 2018    186

Մեծ Բրիտանիայի զինված ուժերը արտակարգ միջոցառումների ծրագիր են մշակում՝ արձագանքելու Մեծ Բրիտանիայի Եվրամիության հետ գործարքի ձախողման դեպքում առաջացած քաոսին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Sunday Times-ին, ծրագիրը մշակում են խոշոր ահաբեկչության դեպքում զինծառայողներին ներգրավելու Temperer օպերացիան վերահսկող սպաները:

Պարբերականի տվյալներով No Deal ծրագիրը նախատեսում է առանցքային կետերում զինվորականների ներգրավումը՝ հասարակական կարգը պահպանելու հարցում ոստիկանությանն աջակցելու համար:

Ընդհանուր առմամբ 10 000 զինծառայող կարող է ներգրավվել կարճ ժամկետներում հասարակական կարգը վերականգնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները