Սիրիացի դարբինը քանդակներ է պատրաստում զենքի մնացորդներից

10:43   19 Նոյեմբեր 2018    677

Սիրիայի Այն-էլ-արաբ քաղաքում բնակվող դարբինը քանդակներ է ստեղծում սպառազինությունների կտորներից: Նա օգտագործում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հետ մարտերից հետո մնացած տանկերն ու հրետանային համակարգերը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, մինչև մարտական գործողությունները սկսվելը Նաշաաթն աշխատել է որպես սովորական դարբին, սակայն պատերազմն իր ճշգրտումներն է մտցրել նրա արհեստի մեջ:

«Այս արձանիկը պատրաստել եմ տանկի մասերից: Մշակումից հետո մետաղի շերտերը վերածվել են դիրիժոր»,- պատմել է նա: Փոքրիկ արհեստանոցում Նաշաաթը մուրճի ու այլ գործքիների օգնությամբ զենքի մնացորդներին մարդկանց ու կենդանիների ձև է տալիս:

Նրա խոսքով, մետաղե քանդակներ պատրաստելը շատ ավելի դժվար է, քան կավից կամ փայտից: «Մետաղը այդքան էլ ենթարկվող չէ և պահանջում է տքնաջան և ուշադիր աշխատանք»,- նշել է դարբինը:

Նաշաաթի աշխատանքը գնահատել են հայրենի քաղաքի բնակիչները: Օրինակ, հրամանատարի քանդակը զարդարում է փողոցներից մեկը: Դարբինը պատրաստվում է իր ստեղծագործությունները ներկայացնել ցուցահանդեսում: Այցելուները կարող են տեսնել Նաշաաթի 50 քանդակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   Այն-էլ-արաբ  


Վերնագիրի այլ պիտակները