Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում տուժածների թիվը 400-ից անցել է

11:04   19 Նոյեմբեր 2018    650

Ֆրանսիայում բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում տուժածների թիվը 400-ից անցել է:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով BBC-ին, ձերբակալվել է մոտ 300 մարդ, որոնցից 157-ը կալանավորվել է: Ամփոփիչ տվյալներով՝ ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է գրեթե 288 հազար մարդ:

Հեռուստաալիքը նշում է, որ ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ին, որոնք մասնակիորեն շարունակվել են նաեւ կիրակի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները