Air France-ը Թբիլիսին կկապի Փարիզի հետ

14:14   19 Նոյեմբեր 2018    570

Air France ֆրանսիական առաջատար ավիաընկերությունը 2019 թվականի ապրիլից պլանավորում է իրականացնել Թբիլիսի-Փարիզ չվերթներ:

Այդ մասին ասված է TAV Georgia ընկերության հաղորդագրության մեջ, որը Թբիլիսիի եւ Բաթումի օդանավակայանների սեփականատերն է: Ֆրանսիական ընկերության հետ բանակցությունները ներկայում ավարտական փուլում են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Air Frace-ի ներկայացուցիչներն արդեն եղել են Վրաստանում եւ քննարկել համաձայնագրի մանրամասները: Թբիլիսի-Փարիզ թռիչքների հաճախականությունը եւ տոմսերի արժեքը կհայտարարվեն ավելի ուշ:

Այսօրվա դրությամբ Air France ընկերությունը չվերթներ է իրականացնում 170 ուղղություններով: Ընկերության ավիապարկը բաղկացած է տարբեր տեսակի 212 օդանավերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Air-France   Թբիլիսի   Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները