Պայմանագրային հայ զինծառայողի ավտոմեքենան վթարի է ենթարկվել

14:26   19 Նոյեմբեր 2018    599

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 03։40-ի սահմաններում Հայաստանի Աշտարակ քաղաքի բնակիչ, 21-ամյա Գուրգեն Զաքարյանը Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհին իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գործելով՝ գլխիվայր շրջվել։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, վթարի հետևանքով վարորդ Գ. Զաքարյանը, նրա ուղևորներ՝ 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը, 15-ամյա Ռոբերտ Տոնոյանը, 16-ամյա Մելսիկ Նադարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, իսկ 23-ամյա Արսեն Կարապետյանը տեղում մահացել է։

Վարորդ Գ. Զաքարյանը ծառայում է Հայաստանի ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները