Հայաստանում 43-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել

14:39   19 Նոյեմբեր 2018    516

Երեկ երկոյան «սուր էկզոգեն քիմիական թունավորում ժավելով» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի 43-ամյա բնակչուհին։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, վերջինիս հայրը հայտնել է, որ աղջկա նախկին ամուսինն ամեն օր անհանգստացնում է իրենց, որի պատճառով աղջիկը ժավել է խմել:

Ըստ տվյալների` դեպքի օրը կինը հեռախոսով խոսել է նախկին ամուսնու հետ, որի ժամանակ վերջինս վիրավորել է նրա ընտանիքի անդամներին, որի պատճառով հայրը բարկացել է դստեր վրա։ Ստեղծված իրավիճակից վրդավված կինը կյանքին վերջ տալու նպատակով ժավել է խմել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Ինքնասպանություն  


Վերնագիրի այլ պիտակները