Լեհաստանը կանխատեսել է, թե երբ ՌԴ-ը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա

14:58   19 Նոյեմբեր 2018    528

Լեհաստանի հայտարարությունն այն մասին, որ ավարտին հասցնելով «Հյուսիսային հոսք-2» գազամուղը, Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա, պայմանավորված է անբարեխիղճ մրցակցության հետ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով DW-ին, երկուշաբթի՝ նոյեմբերի 19-ին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա անհաջող հայտարարություն է: Այստեղ ոչինչ բացարձակապես քողարկված չէ, անգամ նման անարդար մրցակցության դրսեւորումները քողարկելու փորձեր չկան», - համոզված է նա:

Խոսքը Լեհաստանի Նախարարների խորհրդի նախագահ Մաթեուշ Մորավեցկու հայտարարության մասին է, որը նա արել էր Համբուրգում «Տրանսատլանտյան հարաբերությունների ապագան» (FOTAR) թեմայով համաժողովի ժամանակ:

Քննարկումը անցկացվել էր Համբուրգի համալսարանի գրադարանի շենքում, որտեղ սովորել էՄորավեցկին: Լեհաստանի վարչապետից բացի, քննարկմանը մասնակցել է նաեւ Գերմանիայի ֆինանսների նախարար, կանցլերի տեղակալ Օլաֆ Շոլցը:

Լեհաստանի վարչապետը, մասնավորապես, անդրադարձել էր «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության հարցին: «Ես գիտեմ գերմանական կառավարության դիրքորոշումը, որ սա բիզնես ծրագիր է», բայց Գերմանիայի արեւելյան հարեւանները «չեն հավատում դրան», - ընդգծել էր Մորավեցկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան   Ռուսաստան   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները