Վենգեր. Կարող եմ պատկերացնել, որ 20 տարի անց մարզիչների փոխարեն կլինեն ռոբոտներ

15:03   19 Նոյեմբեր 2018    509

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է այն մասին, թե իր կարծիքով ֆուտբոլն ինչպես կփոխվի մոտ ապագայում.

«Հաճախ եմ ասել, որ շուտով կհայտնվի մի նախագահ, որը կառաջարկի փոխարինման մտնող ֆուտբոլիստին որոշել սոցիալական կայքերում անցկացվող քվեարկության միջոցով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ես չէի կարողանա համակերպվել դրա հետ, ես հին դպրոցից եմ: Բայց դեռևս ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում: Դա ինձ համար չէ:

Ես ունեմ բնազդ, և մեծացել եմ` վստահելով նրան, ինչ տեսնում են իմ աչքերը: Միանգամայն կարող եմ պատկերացնել, որ արդեն 20 տարուց մարզիչների փոխարեն նստարանին կլինեն ռոբոտներ»,- Վենգերի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենգեր   Ռոբոտներ  


Վերնագիրի այլ պիտակները