Տարեց կինը մեկ ամիս ծանր թմրանյութ է օգտագործել ու վախեցել

15:20   19 Նոյեմբեր 2018    347

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տարեց կինը մեթամֆեթամին տեսակի թմրանյութ է բերել բժշկի մոտ՝ ստուգման:

Hayatsk.info-ն հայտնում է, որ փոլկ բնակավայրից 73-ամյա Բարբարա Լի Ռեյը բժշկին հայտնել է, որ «վախեցել է» թմրանյութի թողած ազդեցությունից: Նա խնդրել է ստուգել իր վիճակը և հանձնել պլաստիկ փաթեթավորմամբ նյութը:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ դա մաքուր մեթամֆեթամին է: Ոստիկանությունը չի կարողացել պարզել, թե որտեղից է կինը ձեռք բերել թմրանյութը: Ռեյը խոստովանել է, որ այն օգտագործել է մեկ ամիս շարունակ:

Նրան ձերբակալել են և ուղարկել բժշկական հետազոտության: Ձերբակալման պահին Ռեյը եղել է թմրանյութի ազդեցության տակ: Տարեց կնոջը բանտից ազատել են 2 օր անց:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները