Դեյր-էլ-Զորում վերականգնողական աշխատանքներ են ընթանում

15:48   19 Նոյեմբեր 2018    492

Պատերազմի ընթացքում տուժած սիրիա Դեյր-էլ-Զոր քաղաքի մաքրման աշխատանքները կատարված են 80 տոկոսով։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ռիա նովոստի-ին, հայտարարել է շինարարական աշխատանքների ղեկավարի տեղակալ Աբդել Հաիմդ Սաաբը։

«Քաղաքի կենտրոնը պատերազմի ընթացքում գրոհայինների կողմից ավերվել էր։ Այժմ մեր խումբը Հալեպից այստեղ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում։ Նրանք կատարել են աշխատանքի 80 տոկոսը։ Մեզ անհրաժեշտ է ևս 20 օր, որպեսզի ավարտենք աշխատանքները»,- նշել է նա։

Նրա խոսքով, աշխատանքներին մասնակցում է 20 մարդ և 9 միավոր տեխնիկա։ 2014 թ աշնանը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները քաղաքը շրջափակել էին։ Երեք տարի անց քաղաքը նոր հաջողվել է ազատագրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Դեյր-էլ-Զոր   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները