Թայվանցի տղան աղջիկ է ձևացել և ծնողների համար տան գումար վաստակել - Լուսանկար

16:27   19 Նոյեմբեր 2018    522

Թայլանդում 12-ամյա տղան աղջկա կերպարանափոխվելու և Instagram-ում դիմահարդարման դասընթացներ կազմակերպելու հաշվին կարողացել է ծնողների համար տան գումար վաստակել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Նես անունով դեռահասը դեռ մանկուց հետաքրքրվում էր մոր դիմահարդարման պարագաներով և փորձում դրանք իր վրա: Ծնողները չէին արգելում և օգնում էին խորհուրդներով:

Նեսը Instagram-ում դիմահարդարման դասընթացներ է կազմակերպում և ներկայացնում իր վառ կերպարները, որտեղ նրան հնարավոր չէր տարբերել աղջկանից:

Ժամանակի ընթացքում նա հայտնի է դառնում համացանցում. նրա @nes_tyyy անձնական էջը 291 հազար հետևորդ ունի, նրա հետ պայմանագրեր են կնքում հայտնի կոսմետիկ բրենդները, հրավիրում են նորաձևության ցուցադրությունների և հեռուստաշոուների:

Վաստակած գումարով Նեսը կարողանում է տուն գնել ամբողջ ընտանիքի համար: Նեսը խոստովանում է, որ դասընկերները ծաղրում են իրեն տարօրինակ նախասիրության համար, բայց ինքն ուշադրություն չի դարձնում:


Hayatsk.info

Հեշթեգներ: Թայվան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները