Nissan-ի և Renault-ի ղեկավար Կառլոս Գոնին ձերբակալել են Ճապոնիայում. Yomiuri

17:19   19 Նոյեմբեր 2018    469

Nissan-ի եւ Renault-ի ղեկավար Կառլոս Գոնը նոյեմբերի 19-ին Ճապոնիայում ձերբակալվել է այդ երկրի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի խոշորագույն թերթը՝ Yomiuri-ն:

Գոնին կասկածում են, մասնավորապես, հարկերից խուսափելու համար սեփական վճարումների չափի վերաբերյալ տեղեկատվությունը կանխամտածված կեղծելու մեջ: Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Nissan ճապոնական ավտոկոնցեռնն ընդունել է Կառլոս Գոնին վերագրվող խախտումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվել է, որ ներքին ստուգումների ընթացքում հաջողվել է հայտնաբերել ձայնագրություններ, որոնք վկայում են, մասնավորապես, Գոնի դրամական վճարումների չափի վերաբերյալ տեղեկատվության կանխամտածված նվազեցման, ինչպես նաեւ նրա կողմից ընկերության միջոցների ոչ նպատակային ծախսման մասին:

Ընդգծվել է, որ ոստիկանությանը Գոնի խախտումների մասին հայտնի է դարձել ճապոնական ավտոկոնցեռնի իրազեկիչից: Նաեւ հաղորդվել է, որ Nissan-ի տնօրենների խորհրդի առաջիկա նիստում կպահանջվի Կառլոս Գոնի եւ խորհրդի անդամներից մեկի՝ Գրեգ Քելլիի անհապաղ պաշտոնաթողությունը: Ընդգծվում է, որ Քելլին անմիջականորեն մասնակցել է Գոնի գործողություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Nissan   Renault   Կառլոս-Գոնի  


Վերնագիրի այլ պիտակները