Մեքսիկայում մահացել է թմրաբարոն Բելտրան Լեյվան

19:12   19 Նոյեմբեր 2018    144

Կիրակի ինֆարկտի հետևանքով մահացել է մեքսիկացի թմրաբարոն Էկտոր Բելտրան Լեյվան: Այս մասին հաղորդում է Մեքսիկայի ՆԳՆ-ն:

«Բելտրան Լեյվա» կարտելի առաջնորդներից մեկին ձերբակալել են 2014-ին, իսկ 2016-ին Մեքսիայի ԱԳ նախարարությունը համաձայնել է նրան ԱՄՆ արտահանձնել, որտեղ վերջինին թմարվաճառության մեջ են մեղադրում: Սակայն 2017-ի ապրիլին տվյալ որոշումը չեղարկվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ 56-ամյա Բելտրան Լեյվան կրծքի շրջանում ուժեղ ցավերով բանտից Տոլուկա քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել, սակայն բժիշկներին չի հաջողվել նրան փրկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   Բելտրան-Լեյվա  


Վերնագիրի այլ պիտակները