Դատավորը թույլ է տվել Յանուկովիչին պառկել

17:54   19 Նոյեմբեր 2018    361

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ում իր հայրենիքում մեղադրում են պետական դավաճանության մեջ, դատարանում իր վերջին խոսքը կարող է ասել նստած կամ պառկած հիվանդանոցային մահճակալին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է դատավորը։

«Եթե մեղադրյալ Վիկտոր Յանուկովիչը մինչև նշված ամսաթիվը չապաքինվի, դատարանը չի համարի դատարանի նկատմամբ արհամարհանք կամ անհարգալից վերաբերմունք, եթե Վիկտոր Յանուկովիչը դատարանում վերջին խոսքն ասի նստած կամ հիվանդանոցային մահճակալին պառկած, եթե առողջությունը թույլ չտա դատարանում նա կանգնի»,- ասել է դատավորը։

Նախկին նախագահի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի կարող «ինքնուրույն շարժվել և նույնիսկ անկողնուց բարձրանալ», քանի որ ստացել է ողնաշարի վնասվածք։ Նա խնդրել է հետաձգել նիստը մինչև Յունուկովիչը կապաքինվի։

«Սա արտառոց դեպք է, հանրային գործ է, այն լրատվամիջոցներն են լուսաբանում, կներեք, ելույթ ունենալ պառկած...», - ասել է փաստաբանը։ Դատավորը հայտարարել է, որ ներկայացված բժշկական տեղեկանքում որևէ խոսք չկա ողնաշարի վնասվածքի մասին։

Դատական նիստը նշանակված էր դեկտեմբերի 3-ին, տեղափոխվել է դեկտեմբերի 5-ին։ Ենթադրվում է, որ երկրի նախկին ղեկավարը ելույթ կունեն տեսազանգի միջոցով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Յանուկովիչ   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները