Պուտինը Ստամբուլում մասնակցում է «Թուրքական հոսքի» շինարարության ավարտի արարողակարգին

17:59   19 Նոյեմբեր 2018    470

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ստամբուլ, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, երկրների առաջնորդները կմասնակցեն «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտի արարողակարգին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, արարողակարգը կանցկացվի տեսակոնֆերանսի ռեժիմում։ Սեւ ծովի ակվատորիայում ավարտվել է գազատարի երկու ուղիների ստորջրյա հատվածի շինարարությունը։

Ծովի հատակին անցկացվել է 1.8 հազար կիլոմետր խողովակ։ Ապա Պուտինն ու Էրդողանը զրույց կանցկացնեն, որի ժամանակ կքննարկեն երկկողմ փոխհարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաեւ մտքեր կփոխանակեն արդիական միջազգային հարցերի շուրջ։

Նշենք, որ այս տարի երկու երկչրների ղեկավարները արդեն 5 անգամ հանդիպել են եւ 17 անգամ հեռախոսազրույց ունեցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները