Բելառուսը Ադրբեջանին սպառազինության նոր խմբաքանակ կմատակարարի

18:06   19 Նոյեմբեր 2018    524

Բելառուսը եւ Ադրբեջանը բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման մասին գործարք են նախապատրաստում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Աղբյուրը հաղորդում է, որ այսօր բանակցություններից հետո Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի եւ Ադրբեջանի ՊՆ-ի հետ սպառազինությունների եւ հակաօդային պաշտպանության տեխնիկայի սպառազինությունների ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության մասին փոխըմռնման հուշագիր է ստորագրվել:

«Ամենակարճ ժամանակում այն Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռքբերման գործարքի կվերածվի», - ասել է Իլհամ Ալիեւը: Նրա խոսքով Ադրբեջանը գոհ է այս ոլորտում Բելառուի հետ համագործակցությունից, քանի որ նրա արտադրանքը շատ որակյալ եւ արդյունավետ է:

«Ուստի պատահական չէ, որ մեր երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը լավ պատմություն ունի, բավականին մեծ ծավալներ եւ ընդլայնման միտում», - ասել է Ալիեւը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները