Google News-ը «հղումների հարկի» պատճառով կարող է ԵՄ-ում աշխատանքը դադարեցնել

22:07   19 Նոյեմբեր 2018    162

Google News-ի փոխնախագահ Ռիչարդ Գինգրասը չի բացառել, որ ծառայությունը փակ կլինի ԵՄ տարածքում, եթե Բրյուսելը «հիպերհղումների հարկ» սահմանի:

Ընդ որում Գինգրասը նշել է, որ ծառայության դադարեցումն անցանկալի է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Google News-ում գովազդ չկա: Այն Google-ին շահույթ բերող արտադրանք չէ: Մենք կարծում ենք, որ դա հասարակության համար արժեքավոր ծառայություն է»,— ասել է նա:

ԵՄ-ից դուրս գալու մասին վերջնական որոշումը ընկերությունը կընդունի օրենքի վերջնական տեքստի հետ ծանոթանալուց հետո:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի օրենսդրության կոմիտեն հավանություն էր տվել մի օրինագծի, որով համացանցի ծառայությունները գեղարվեստական եւ լրատվական կոնտենտի համար պետք է հեղինակներին լիցենզիայի վճար կատարեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Google-News  


Վերնագիրի այլ պիտակները