Տոկիոյի դատախազությունը Nissan–ի ղեկավարից հետո կալանավորել է ընկերության տնօրենների խորհրդի անդամին

20:28   19 Նոյեմբեր 2018    115

Տոկիոյի ոստիկանությունը երկուշաբթի կալանավորել է Nissan ընկերության տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելլիին Ճապոնիայի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածով։

Սա տեղի է ունեցել ավտոկոնցեռնի ղեկավար Կարլոս Գոնի կալանքից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ դատախազությունը կալանավորել է Քելլին, որին կասկածում են Գոնի գործողությունների հետ ուղիղ կապի մեջ։ Գոնին մեղադրում են, մասնավորապես, սեփական վճարումների միտումնավոր նվազեցման մեջ հարկերի վճարումից խուսափելու համար։

Կարլոս Գոնը եւ Գրեգ Քելլին 5 տարի նվազեցրել են իրենց դրամական վճարումների մասին տեղեկությունը մոտ 50 մլրդ յենով։ Նշվում է, որ Գոնն ու Քելլին իրենց վճարների մասին տեղեկությունը նվազեցրել են 2011-ից 2015 թվականների ընթացքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները