ՌԴ-ում ոստիկանները ձնագնդիներով տունը փրկել են հրդեհից

20:34   19 Նոյեմբեր 2018    163

Կրասնոյարսկի մարզի նույնանուն շրջանի Կուրագինո գյուղում Ճանապարհային ոստիկանության երկու հերթապահ աշխատակիցները տունը փրկել են հրդեհից՝ ձնագնդիներ նետելով տան հարեւանությամբ այրվող ավտոտնակի վրա մինչեւ հրշեջների ժամանումը:

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոմեքենայի լարի կարճ միացման պատճառով, որը գտնվել է ավտոտնակում», — նշվում է տեքստում:

Ոստիկանությունում մտածում են, թե ինչպես պարգեւատրեն աշխատակիցներին՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Եվգենի Լունինին եւ ոստիկանության լեյտենանտ Պավել Իստոմինին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հերթապահության ժամանակ նրանք տներից մեկում ուժեղ ծուխ են նկատել: Մոտենալով նրանք տեսել են ավտոտնակի այրվող դռները եւ ցանկապատը, որը այն միացնում էր տանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները