YouTube-ն այսուհետ հնարավորություն է ընձեռում դիտել հոլիվուդյան հայտնի ֆիլմերն անվճար

22:57   19 Նոյեմբեր 2018    210

YouTube-ն այսուհետ հնարավորություն է ընձեռում իր օգտատերերին դիտել հոլիվուդյան հայտնի ֆիլմերն անվճար՝ հասանելի դարձնելով հարյուրավոր ֆիլմեր կինոսերներին:

Նշենք, որ նախկինում YouTube-ը նման գործառույթ չուներ և հրապարակված բազմաթիվ ֆիլմեր արագ ջնջվում էին ադմինիստրացիայի կողմից՝ հեղինակային իրավունքների խախտման պատճառաբանությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այժմ, սակայն, բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմեր այլևս բաց են դիտման համար ու բոլորովին անվճար: Թեև պետք է նշել, որ դրանք պարբերաբար ընդհատվում են գովազդային հոլովակներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   YouTube  


Վերնագիրի այլ պիտակները