Նեթանյահու․ Քաղաքական ճգնաժամն Իսրայելում հաղթահարված է

21:01   19 Նոյեմբեր 2018    122

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, եւ կառավարական կոալիցիան մինչեւ 2019թ․ նոյեմբերին իր ժամկետի ավարտը կշարունակի գործունեությունը։

«Վերջին օրերին ես խոսել եմ կոալիցիայում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ եւ ուրախ եմ, որ իմ ջանքերը պտուղներ տվեցին՝ դեռ մեկ տարի ունենք մինչեւ ընտրությունները եւ այդ մեկ տարում շատ բան պետք է անենք»,- ասել է Նեթանյահուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները