Քալիֆորնիայի հրդեհների հասցրած վնասը 9-13 մլրդ դոլար է գնահատվել

21:22   19 Նոյեմբեր 2018    163

Քալիֆորնիայում Camp եւ Woolsey հրդեհների հետեւանքով վնասները 9-13 մլրդ դոլար կկազմեն։ Այս մասին հայտնում են գլոբալ ռիսկերի RMS ընկերության վերլուծաբանները։

Ընկերության զեկույցում ասվում է, որ Camp-ը նահանգի հյուսիսին 7,5-10 միլիարդի, իսկ Woolsey-ն հարավին 1,5-3 միլիարդի վնաս են հասցրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս թվերի մեջ ներառված են սեփականությանը, ավտոմեքենաներին հասցված վնասները, կրակից եւ ծխից վնասները, տնտեսական գործունեության ընդհատման եւ ապրելու լրացուցիչ ծախսերից առաջացած վնասները։

Ընկերության տվյալներով՝ այս պահին հրդեհների ընդհանուր մակերեսը հասել է մոտ 100 հազար հեկտարի։ Հրդեհներից ոչնչացվել են մոտ 12 հազար տներ եւ գրասենյակներ, զոհվածների թիվը հասնում է 80-ի, մոտ 1200 մարդ համարվում է անհայտ կորած։

Camp-ը Քալիֆորնիայի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհն էր։ Ընդհանուր առմամբ հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 300 000 մարդ, որոնցից 170 000-ը՝ Լոս Անջելեսի շրջանում։

Մինչ այժմ ամենաավերիչը համարվում էր Tubbs հրդեհը, որը 2017թ․ հոկտեմբերին դարձյալ նահանգի հյուսիսում էր տեղի ունեցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Քալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները