Թրամփը հայտնել է, որ չի ցանկացել լսել ընդդիմադիր լրագրող Խաշոգջիի սպանության ձայնագրությունը

21:35   19 Նոյեմբեր 2018    141

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ձայնագրությունը ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքում է, սակայն ինքը չի ցանկացել լսել այն, այս մասին ԱՄՆ նախագահն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան ԱՄՆ-ին, Կանադային, Գերմանիային, Մեծ Բրիտանիային ու մի շարք այլ երկրներին էր փոխանցել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սպանված Խաշոգջիի սպանության ձայնագրությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը նշել է, որ չի ցանկացել լսել ձայնագրությունը, քանի որ այն «լի է բռնությամբ, դաժան ու ահավոր է»:

ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել է, որ գործի առնչությամբ իրենք արդեն պատժամիջոցներ են սահմանել որոշ սաուդացի պաշտոնյաների հանդեպ, սակայն պետք չէ մոռանալ, որ Սաուդյան Արաբիան իրենց դաշնակիցն է, այն էլ՝ «շատ լավ մի դաշնակից», որին ԱՄՆ-ն կորցնել չի ցանկանում:

Հիշեցնենք, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողը հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում:

Սաուդյան Արաբիան նախ հայտարարել էր, թե լրագրողն անհետացել է դեսպանատան տարածքից դուրս գալուց հետո, ավելի ուշ հայտնել էր, որ Խաշոգջին սպանվել է հյուպատոսության տարածքում ծագած կռվի ժամանակ: Սաուդյան կողմը, այնուամենայնիվ, հերքել է թագավորական ընտանիքի ներգրավվածությունը սպանության գործին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները