93-ամյա ամերիկացին միջնակարգ կրթության դիպլոմ է ստացել

21:52   19 Նոյեմբեր 2018    193

Թենեսի նահանգի Ռեդ-Բենք քաղաքի բնակիչ Սթեն Սթենսիլը 93 տարեկանում միջնակարգ կրթության դիպլոմ է ստացել։

1941թ․ դեռևս դպրոցական Սթենը պատերազմ է մեկնել և չի կարողացել ավարտել դպրոցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սթեն Սթենսիլը ծառայել է ավիակիր ռազմանավի վրա։ Պատերազմի ավարտից հետո նա որոշել է չդիմել դպրոց՝ դիպլոմ ստանալու համար, և սկսել է աշխատել։

2018թ․ ամռանը վետերանի հետ տեղական հեռուստաընկերության հարցազրույցից պարզվել է, որ նա չունի միջնակարգ կրթության վկայական։ Այդ մասին իմացել է շրջանի դատավոր Համիլթոնը։ Հենց նա էլ միջնորդել է, որ ծերունին ստանա բաղձալի վկայականը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները