Ցուկերբերգը 2018 թվականին իջել է Bloomberg-ի ինդեքսի 6-րդ հորիզոնական

21:56   19 Նոյեմբեր 2018    213

Facebook սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը տարեսկզբից 17,4 մլրդ դոլար է կորցրել ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» կապակցությամբ ընկերության շուրջ ծագած սականդալի ֆոնին:

Ինդեքսը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժնետերեր են: Ընդամենը BBI վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց: Ընկերության բաժնետոմսերը 3 տոկոս են կորցրել մինչեւ նոյեմբերի 16-ին սակարկությունների փակումը՝ իջնելով մինչեւ 139,53 դոլար՝ 2017 թվականից ապրիլից ի վեր նվազագույն մակարդակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսով՝ Ցուկերբերգը 1,63 մլրդ դոլար է կորցրել մեկ առեւտրաշրջանի ընթացքում: Այժմ միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում Է 55,3 մլրդ դոլար:

Բաժնետոմսերի արժեքի նվազման հետեւանքով Ցուկերբերգն իջել է վարկանիշի վեցերորդ հորիզոնական այն դեպքում, երբ հուլիսին նա մտնում էր մոլորակի ամենահարուստ մարդկանց եռյակը՝ զիջելով միայն Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսին եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Հուլիսի վերջին Ցուկերբերգի կարողությունը կազմում էր 86,6 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ցուկերբերգ  


Վերնագիրի այլ պիտակները