Instagram-ից հերքել են գաղտնաբառերի արտահոսքի մասին լուրերը

22:34   19 Նոյեմբեր 2018    204

Instagram սոցիալական ցանցից հերքել են տեղեկություններն այն մասին, թե օգտատերերի գաղտնաբառերի արտահոսք է տեղի ունեցել:

Արտահոսքի մասին խոսակցություններն ի հայտ էին եկել այն բանից հետո, ինչ Instagram-ի օգտատերերը բրաուզերի որոնման տողում սկսել էին տեսնել իրենց գաղտնաբառը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Instagram-ից, սակայն, հայտնել են, որ այդ տեղեկությունը փակ է եղել կողմնակի անձանց համար: «Գաղտնաբառի մասին տեղեկությունը բաց չի եղել այլ անձանց համար: Մենք փոփոխություններ ենք մտցրել, որ նման բան այլևս չկրկնվի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Instagram  


Վերնագիրի այլ պիտակները