Սպիտակ տան լրագրողների ընթրիքի ձեւաչափը Թրամփի բոյկոտի պատճառով փոխվել է

09:00   20 Նոյեմբեր 2018    113

Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի հանդիսավոր ընթրիքը 2019թ․ կփոխի ձեւաչափը՝ նախագահ Դոնալդ Թրամփի բոյկոտի պատճառով։

Ասոցիացիան իր մամուլի հաղորդագրությունում հայտնել է, որ ամենամյա գալա-ընթրիքին, որը կկայանա 2019թ․ ապրիլի 27-ին, բացման խոսքով հանդես կգա հայտնի լրագրող եւ պատմաբան Ռոն Չերնոուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախկինում սովորաբար հումորային ելույթով հանդես էր գալիս նախագահը, նա նմանակում էր նախորդ տարվա լրատվական սյուժեները, ինչպես նաեւ ելույթ էին ունենում կատակերգու դերասաններ, որոնք հաճախ նախագահի հետ կապված բարի կատակներ էին անում։

Բացառություն է եղել հեռուստալրագրող Սթիվեն Քոլբերտի սուր քննադատությունը Ջորջ Բուշի հանդեպ եւ 2018թ․ դերասանուհի Միշել Վուլֆի ելույթը, ով քննադատել է ոչ միայն Թրամփին, այլեւ նրա դստերը եւ Սպիտակ տան աշխատակիցներին։

Թրամփն, ով վատ հարաբերությունների մեջ է Սպիտակ տան թղթակիցների հետ, 2017 եւ 2018 թվականներին հրաժարվել էր լրագրողների հետ ընթրել։ Կարծես թե 2019թ․ եւս նա ելույթ չի ունենա։

Ռոն Չերնոուն հեռու է կատակերգակ լինելուց։ Նա հայտնի է որպես լրագրող եւ ամերիկայի պատմության հայտնի գործիչների՝ Ալեքսանդր Համիլթոնի, Ջորջ Վաշինգթոնի, Ուլիս Գրանտի եւ այլոց կենսագիր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները