Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել ԴԱԻՇ-ի վերջին հարավային հենակետում

09:03   20 Նոյեմբեր 2018    249

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սիրիական բանակն ավարտին է հասցրել ռազմական գործողությունները Աս-Սաֆա հրաբխային հովտի շրջանում, որտեղ գտնվում էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների տիրապետության տակ մնացած վերջին հենակետը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սիրիական բանակին հաջողվել է վերահսկողություն հաստատել Աս-Սաֆայի շրջանում և ոչնչացնել այնտեղ եղած գրոհայիններին, որոնք ունեին «մեծ քանակությամբ» նորմալ ու խոշոր տրամաչափի զինամթերք:

«Այս հաղթանակի կարևորությունն այն է, որ սա ԴԱԻՇ-ի վերջին հենակետն էր երկրի հարավում գտնվող սիրիական անապատում», - ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները