Ս. Արաբիայի թագաժառանգը մասնակցելու է G20-ի գագաթնաժողովին

09:10   20 Նոյեմբեր 2018    217

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը ներկա է գտնվելու Արգենտինայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին:

Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով թագավորության էներգետիկայի, արդյունաբերության ու հանքային ռեսուրսների նախարար Խալեդ ալ-Ֆալեհին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Թագաժառանգը մասնակցելու է Արգենտինայում G20-ի գագաթնաժողովին», - ասել է նախարարը Al Arabiya հեռուստաալիքի եթերում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովն այս տարի տեղի կունենա Բուենոս Այրեսում նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա   G20  


Վերնագիրի այլ պիտակները