Պուտինը խոստացել է անպատասխան չթողնել ԱՄՆ-ի՝ ՄՓՀՀՈՊ-ից դուրս գալու որոշումը

09:14   20 Նոյեմբեր 2018    268

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ ղեկավարության հետ քննարկել է ԱՄՆ-ի՝ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու հավանականությունը՝ խոստանալով, որ Վաշինգտոնի այս քայլը Մոսկվայի կողմից անպատասխան չի մնա, գրում է TACC-ը:

«Նշված պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալն, անշուշտ, մեր կողմից չի կարող և չի մնա անպատասխան», - ընդգծել է նախագահը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են բանակցություններ վարել ամերիկյան կողմի հետ այս առանցքային հարցի շուրջ, և հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս ամենին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև հիշեցրել է, որ երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ պայմանագրից, իրենք բացահայտ ու անկեղծ հայտարարեցին, որ ստիպված են լինելու պատասխան միջոցներ ձեռնարկել: «Այդպես էլ արվել է: Այժմ Ռուսաստանն ունի հիպերձայնային զենք, որը կարող է հաղթահարել հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ», - ընդգծել է նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ռուսաստան   ՄՓՀՀՈՊ  


Վերնագիրի այլ պիտակները