Անձրեւներն Ատակամա անապատում կենդանի ամեն բան ոչնչացրել են

09:43   20 Նոյեմբեր 2018    294

Չիլիի Ատակամա անապատի որոշ շրջաններում հինգ հարյուրամյակ անձրեւներ չեն տեղացել։ Սակայն այժմ, երբ այնտեղ, այնուամենայնիվ, անձրեւ է եկել, անապատն ավելի անկենդան է դարձել, քան նախկինում էր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ անձրեւները ոչնչացրել են տեղի կենսոլորտի հիմք հանդիսացող այն բոլոր օրգանիզմները, որոնք սովորել էին անապատային կյանքին։

Կյանքն, ինչպես գիտենք, չի կարող առանց ջրի գոյատեւել, սակայն որոշ միկրոօրգանիզմներ իրենց հիանալի են զգում անգամ նվազագույն խոնավության պայմաններում։ Հենց դրանք են ապրում Ատակամայում, որին չափազանց չոր լինելու համար «մարսանման» են անվանում։

«2015թ․ Ատակամայի վրա միանգամից երկու տեղատարափ անձրեւ տեղաց, այնուհետեւ երկու տարի անց մեկ անգամ էլ անձրեւ տեղաց։ Ջուրը հավաքվեց բազմաթիվ աղի լճակների տեսքով, որոնք մի քանի ամիս գոյատեւեցին։ Մենք համարում էինք, որ եթե Ատակամայում անձրեւ տեղա, ամեն ինչ կծաղկի, այնինչ հակառակը եղավ»,- Scientific Reports ամսագրի հոդվածում գրել են Կոռնելի համալսարանի աշխատակիցները։

Միլիոնավոր տարիների չորությանը սովոր բակտերիաներն ուղղակի մահացել են իրենց համար շոկային իրավիճակից, երբ անձրեւ է տեղացել, եւ այժմ Ատակաման ավելի է նման ամայի Մարսին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Անձրեւներ   Ատակամա  


Վերնագիրի այլ պիտակները