Նիդերլանդներն առաջարկել է համաեվրոպական «պատժամիջոցների համակարգ» ստեղծել

09:55   20 Նոյեմբեր 2018    243

Նիդերլանդների ԱԳ նախարար Սթեֆ Բլոկը հայտարարել է, որ Եվրոպային ընդհանուր «պատժամիջոցային համակարգ» է անհրաժեշտ`մարդու իրավունքների խախտման համար պատասխանատվություն կրելու նպատակով: Այս մասին ասվում է Եվրամիության կայքում:

Բլոկի խոսքով՝ պատժամիջոցներ առավել արդյունավետ կլինեն, եթե դրանք սահմանեն ԵՄ բոլոր երկրները: «Այդ պատճառով Նիդերլանդներն առաջարկում է համաեվրոպական պատժամիջոցների համակարգ ստեղծել՝ ցանկացած երկրում բնակվող մարդկանց դեմ, մարդու իրավունքների խախտման համար»,-ասել է Բլոկը:

ԵՄ ներկայացուցիչներն այդ հարցը կքննարկեն Հաագայում, նոյեմբերի 20-ին: Նախարարը հավելել է, որ առանձին պետություններ արդեն ունեն օրենքներ, որոնք թույլ են տալիս մարդու իրավունքների խախտման համար ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցներ սահմանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդերլանդ  


Վերնագիրի այլ պիտակները