CNN-ի լրագրողին վերադարձրել են Սպիտակ տուն անցաթուղթը

10:05   20 Նոյեմբեր 2018    239

CNN-ի լրագրող Ջիմ Աքոսթային վերադարձրել են Սպիտակ տուն անցաթուղթը, սակայն ամերիկյան վարչակազմը ԶԼՄ-ների համար վարքագծի նոր կանոններ է մշակել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Կապված Աքոստային հավատարմագրումը վերադարձնելու հետ՝ հեռուստաալիքը չեղարկել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ հայցը:

Մասնավոր նամակում, որն Աքոսթան ստացել է նախագահի մամուլի քարտուղար Սարա Սանդերսից և հաղորդակցության գծով Սպիտակ տան տնօրեն Բիլ Շայնից, ասվում է, որ լրագրողը խախտել է հիմնարար օրենքները:

Նամակում ասվում է նաև, որ այսուհետ յուրաքանչյուր լրագրող միայն մեկ հարց կկարողանա տալ, իսկ մյուս հարցերը կհնչեն միայն Թրամփի կամ Սպիտակ տան այլ ներկայացուցիչների թույլտվությունից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: CNN  


Վերնագիրի այլ պիտակները