Թուրքիան նոր դեսպաններ է նշանակել 12 երկրում

10:14   20 Նոյեմբեր 2018    256

Թուրքիան նոր դեսպաններ է նշանակել 12 երկրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկանում ենք artigercek.com կայքից:

Հայտնի է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով նոր դեսպաններ են նշանակվել Գվինեայում, Կոնգոյում, Արգենտինայում, Պերուում, Ուգանդայում, Լիտվայում, Նորվեգիայում, Մալթայում և մի շարք այլ երկրներում:

Աղբյուրը նշում է, որ որոշ դեպքերում դեսպանները փոխել են նշանակման վայրերը, որոշ երկրներում էլ նշանակվել են նոր դիվանագիտական կադրեր:

Սեպտեմբերին Թուրքիան նոր դեսպաններ է նշանակել նաև Ռուսաստանում, Ավստրիայում, Բրազիլիայում, Իսպանիայում, ինչպես նաև փոխել է իր մշտական ներկայացուցիչներին Եվրամիությունում ու Եվրոպայի խորհրդում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները