ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ ընտրվեց բրիտանուհի Մադելին Մունը

10:22   20 Նոյեմբեր 2018    513

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ Է դարձել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մադելին Մունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդվում Է Վեհաժողովի Twitter-ում: Որոշումն ընդունվել Է Վեհաժողովի հերթական նստաշրջանում, որը տեղի Է ունեցել կանադական Հալիֆաքսում:

«Վեհաժողովը նոր նախագահ ընտրեց Մադելին Մունին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Այդ պաշտոնում Մունը կփոխարինի Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնյավիչենեին: Վերջինս այդ պաշտոնն զբաղեցնում Էր 2018 թվականի մարտից: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը բաղկացած Է դաշինքի 29 երկրների 266 պատգամավորներից: Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը կկայանա Լոնդոնում 2019 թվականի հոկտեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Մադելին-Մուն  


Վերնագիրի այլ պիտակները