Հրաձգություն՝ Չիկագոյի հիվանդանոցում. 4 մարդ է զոհվել

10:38   20 Նոյեմբեր 2018    231

Երեքշաբթի Չիկագոյի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 4 մարդ է զոհվել, որոնց թվում է նաեւ հրաձիգը, հայտնում է ABC7 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կուկ շրջանի դատական փորձաքննության գրասենյակը:

ABC7-ի տեղեկություններով՝ կասկածյալը ավտոկայանատեղիում վիճել է իր նախկին հարսնացուի հետ, որը հիվանդանոցում էր աշխատում: Նա կրակել է նրա վրա, այնուհետեւ մտել է հիվանդանոցի շենք, որտեղ կրակ է բացել մարդկանց վրա:

Հրշեջ ծառայության աշխատակիցները հեռուստաալիքին հայտնել են, որ հիվանդանոցներում են եւս 2 տուժած կին, որոնք կրիտիկական վիճակում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիկագո  


Վերնագիրի այլ պիտակները