Գվատեմալայի իշխանությունները հայտնել են Ֆուեգո հրաբխի ժայթքումը դադարելու մասին

11:18   20 Նոյեմբեր 2018    259

Երկուշաբթի երեկոյան Գվատեմալայի իշխանությունները հայտարարել են Ֆուեգո հրաբխի ժայթքումը դադարելու մասին, որը, վերջին տեղեկություններով, հանգեցրել էր մոտ 4 հազար մարդու տարհանմանը:

Երկրի Սեյսմոլոգիայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INSIVUMEH) հայտնում է, որ ներկայումս Ֆուեգոյի հինգերորդ արտաժայթքումը դադարել է, չնայած հրաբխի մեջ թույլ եւ միջին հզորության պայթյունները շարունակվում են, իսկ ծխի սյունը հասնում է 4,8 կմ բարձրության: Ժայթքումը տեւել է ընդհանուր 32 ժամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գվատեմալա  


Վերնագիրի այլ պիտակները