Թրամփն իր համար նոր թշնամի է գտել

11:26   20 Նոյեմբեր 2018    281

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության նոր օբյեկտ է դարձել պաշտոնաթող ծովակալ Ուիլյամ ՄաքՌեյվենը, որը ղեկավարել է ահաբեկչական «Ալ Քայիդա» կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է The Hill-ը

Նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ բեն Լադենին ավելի վաղ կարող էր հայտնաբերել:

«Իհարկե, ԱՄՆ-ն պետք է որսար Ուսամա բեն Լադենին շատ ավելի վաղ, քան դա տեղի ունեցավ: Ես այդ մասին գրել եմ իմ գրքում՝ դեռևս մինչև առևտրի համաշխարհային կենտրոնի վրա հարձակվելը: Նախագահ Քլինթոնը ձախողվեց»,-նշել է Թրամփը:

Թրամփի հայտարարությունը քննադատվել է: Պարբերականի մի քանի զրուցակիցներ հերքել են այն, որ ԱՄՆ-ն չէր շտապում ոչնչացնել բեն Լադենին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները