Բարսելոնայի մերձակայքում մարդատար գնացք Է դուրս ընկել ռելսերից. El Nacional

12:00   20 Նոյեմբեր 2018    288

Բարսելոնայից ոչ հեռու մարդատար գնացք Է դուրս ընկել ռելսերից, ինչի հետեւանքով զոհվել Է մեկ մարդ, եւս հինգ հոգի վերքեր են ստացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել Է El Nacional թերթը՝ վկայակոչելով Կատալոնիայի իշխանություններին:

Թերթի տվյալներով՝ պատահարի վայր են ժամանել շտապօգնության ութ մեքենա եւ 14 հրշեջ խումբ: Կատալոնիայի քաղաքացիական պաշտպանության տարածաշրջանային վարչությունը Twitter-ում հայտնել Է, որ գնացքի վթարը կարող Էր պայմանավորված լինել սողանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները