ԵՄ-ն կրկնապատկել Է համատեղ պաշտպանական նախագծերը

12:05   20 Նոյեմբեր 2018    167

ԵՄ-ի Արտաքին գործերի խորհուրդը հաստատել Է Եվրամիության անվտանգության եւ պաշտպանության համատեղ քաղաքականության բնագավառում մշտական կառուցվածքավորված համագործակցության շրջանակներում նախագծերի նորացված ցանկը (PESCO):

«Այդ ցանկը ներառում Է տասնյոթ նոր նախագիծ, որոնք ավելացված են 2017 թվականի դեկտեմբերի 11-ին նախապես հավանության արժանացած եւ 2018 թվականի մարտի 6-ին պաշտոնապես հաստատված տասնյոթ նախագծերին»,- ասված Է նոյեմբերի 19-ին Բրյուսելում նիստ գումարած ԵՄ-ի խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ: Փաստաղթում նշվում Է, որ այդ նախագծերը նվիրված են անձնակազմի պատրաստմանը, պաշտպանական հնարավորությունների զարգացմանը, ցամաքային, ծովային եւ օդային մարտունակության բարձրացմանը, ինչպես նաեւ կիբեռպաշտպանությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները