«Խորհուրդն ափսոսանք Է հայտնում, որ այսօր հնարավոր չեղավ համաձայնության հասնել Եվրամիության 2019 թվականի բյուջեի շուրջ»,- հաղորդագրության մեջ բերված Է Եվրամիությունը նախագահող Ավստրիայի ֆինանսների նախարար եւ Խորհրդի բանակցորդների ղեկավար Հարթվիգ Լեգերի խոսքը: «Փոխզիջում գտնելու գործընթացում Խորհուրդը փորձում Էր գտնել այնպիսի լուծում, որը միությանը կզիներ առաջիկա խնդիրների կարգավորման համար: Բայց ես դեռեւս հավատում եմ, որ մենք կկարողանանք հաջորդ տարվա բյուջեի շուրջ համաձայնության գալ մինչեւ այս տարվա վերջը»,- հայտարարել Է Ավստրիայի ֆիանսների նախարարը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԵՄ