Բելգիայի թագավորն ու թագուհին ճոխ ընդունելություն են կազմակերպել Մակրոնների պատվին

12:19   20 Նոյեմբեր 2018    366

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի ուղեկցությամբ Բելգիա է ժամանել, որտեղ հանդիպել է երկրի թագավորի ու թագուհու հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, երկօրյա պետական այցի շրջանակում Ֆիլիպ թագավորն ու նրա կինը՝ Մաթիլդան, ճոխ ընդունելություն են կազմակերպել Մակրոնների համար:

Նրանք Ֆրանսիայի նախագահական զույգին հյուրընկալել են 18-րդ դարի թագավորական պալատում՝ հյուրերի համար կարմիր գորգ փռելով:

Պարբերականը նկատում է, որ ընթրիքի կապակցությամբ բարձրաստիճան մասնակիցները կրել են տոնական հանդերձներ, մինչդեռ Բելգիայի թագուհին ու Ֆրանսիայի առաջին տիկինն առիթը բաց չեն թողել ադամանդյա զարդերով պարծենալու համար:

Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը հանդիպել են նաև Բելգիայի վարչապետ Շառլ Միշելին:

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին անգամ Ֆրանսիայի ղեկավարը պաշտոնական այցով Բելգիա էր ժամանել 1971թ.: Դա նախագահ Ժորժ Պոմպիդուն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները