106-ամյա բրազիլուհուն սպանել են ութ դոլարի համար

13:21   20 Նոյեմբեր 2018    147

Կողոպտիչները սպանել են բրազիլական Մարանյան նահանգի Ֆեյրա Նովա քաղաքի 106-ամյա բնակչուհուն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ կողոպտիչները մետաղյա տանիքում անցք բացելով ներթափանցել են Անտոնիա Կոնսեյսաո դա Սիլվայի տուն, երբ նա քնած էր բազմոցին, իսկ թոռը գնացել էր երեկույթի:

Չարագործները ծեծում են կնոջը՝ դրամի տեղն իմանալու հույսով և արդյունքում խեղդում են նրան՝ տանելով ութ դոլար:

Անտոնիա Կոնսեյսաո դա Սիլվան հայտնի էր քաղաքում: Մայրերի օրվա առթիվ, որը Բրազիլիայում տոնում են մայիսին, նա հեռուստատեսությանը հարցազրույց էր տվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները