Օգտատերերը հայտնել են Facebook Messenger-ի աշխատանքում խափանումների մասին

13:42   20 Նոյեմբեր 2018    113

Facebook-ի օգտատերերը կրկին հայտնել են սոցցանցի աշխատանքում խափանումների մասին:

Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Down Detector պարտալը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:

Խափանումներ էին ի հայտ եկել Messenger հավելվածի աշխատանքում: Պորտալի տվյալներով՝ խնդիրները գրանցվել են նոյեմբերի 19-ին՝ երևանյան ժամանակով ժամը 23:57-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օգտատերերից առավել շատ բողոքներ են ստացվել Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից: Բացի այդ, խնդիրների մասին են ահազանգել նաև Պորտուգալիայի, Իտալիայի, Հունաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի օգտատերերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Messenger  


Վերնագիրի այլ պիտակները