Շվեյցարիական հյուրանոցներում «ինստագրամ-դայակներ» կհայտնվեն

13:58   20 Նոյեմբեր 2018    129

Շվեյցարիայում յուրահատուկ միջոց են գտել հյուրերին գաջեթների էկրանից կտրելու համար, այժմ կարելի է պատվիրել «ինստագրամ-դայակի», որը կզբաղվի հյուրի էջի թարմացմամբ, մինչեւ վերջինս հանգստանում է էլեկտրոնային սարքավորումից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ ծառայությունը հասանելի է Ibis-ի 17 հյուրանոցներում Ցյուրիխում ու Ժնեւում: Գաղափարի հեղինակները հայտարարում են, որ սա կօգնի մարդկանց ազատվել սթրեսից, որն առաջանում է սոցցանցերում ակտիվ կյանք վարելու դեպքում։

Հյուրանոցների ցանցը արդեն ստացել է 10 հայտնի բլոգերների աջակցությունը, որոնք կստանձնեն «դայակի» պարտավորությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա   Ինստագրամ  


Վերնագիրի այլ պիտակները