Փարիզի կենտրոնը կարող է ամբողջությամբ հետիոտնային դառնալ

14:12   20 Նոյեմբեր 2018    215

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ցանկանում է քաղաքի պատմական կենտրոնը հետիոտնային դարձնել:

Նա առաջարկում է Փարիզի 4 կենտրոնական շրջաններում լրջորեն սահմանափակել կամ արգելել մեքենաների երթեւեկությունը, գրում է «Եվրո Պուլսը».

Ընդ որում սահմանափակումների գործողության գոտում հայտնվում են գլխավոր տեսարժան վայրերը, ինչպիսիք են՝ Ելիսեյան դաշտերը, Լուվրը եւ Նոտղ-Դամ-դե-Պաղի տաճարը:

Գաղափարը կիրականացնեն հաջորդ քաղաքային ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2020-ին: Մինչ այդ Փարիզում կշարունակեն գործել հանգստյան օրվա հետիոտնային գոտիները. պատմական կենտրոնի տարբեր մասերում կիրակի օրերին մեքենաների երթեւեկությունը կսահմսնափակվի:

2018-ին ամիսը մեկ անգամ նման փորձեր են իրականացվել, իսկ 2019-ին քաղաքապետարանը մտադիր է ամեն շաբաթ հանգստյան օրվա հետիոտնային գոտիներ սահմանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները